Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ գործողություններ է իրականացրել սեփական զինված ուժերն արդի անօդաչու թռչող սարքերով համալրելու համար։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Դենիս Ֆեդուտինովը։Նրա խոսքով, մի շարք ԱԹՍ–ներ գնվել են Իսրայելից, ինչպես նաև ստեղծվել է ԱԹՍ–ների սեփական արտադրությունն երկրի ներսում։ Ադրբեջանը տիրապետում է Orbiter, Heron, Aerostar և այլ տեսակի ԱԹՍ–ների։Ըստ նրա, ՀՀ–ն նույնպես սկսել է իր ազգային բանակի համար ստեղծել սեփական արտադրության ԱԹՍ–ներ, որոնք մշակվում են մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում։