25.11.2024
Արցախում խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանումը և ապրանքային գազի արդյունահանումը

Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2018-ի հունվար-փետրվարին աճել է 0,5% 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ Վիճպետկոմի, 2018-ի հաշվետու շրջանում ապրանքային գազի արդյունահանման ծավալն Ադրբեջանում կրճատվել է 9,4%-ով:

Ընդ որում, 2018-ի հունվար-փետրվարին նավթի ու գազի արդյունահանման քանակական ցուցանիշները չեն բերվում, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

2017-ին նավթի արդյունահանումն Ադրբեջանում կազմել է 38,69 մլն տոննա, իսկ գազինը՝ 28,6 մլրդ խմ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը 2018-ի հունվարին արտահանել է 2,8 մլն տոննա նավթ, ինչը 0,3%-ով պակաս է 2017-ի հունվարի ցուցանիշից: