25.11.2024
Վթարի է ենթարկվել Երևանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը. 2 զոհ, 8 վիրավորներ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանը կարող է կամուրջ հանդիսանալ «Կենտրոնական Ասիայի ՏՓԽ»–ի համար

Կենտրոնական Ասիայի երկրները ստեղծում են տնտեսական նոր միավորում` դեռևս խորհրդային տարիներին գործող տնտեսական փոխօգնության խորհրդի օրինակով։

Ղրղզստանի նախկին վարչապետ Ապաս Ջամանգուլովը շատ կարևոր է համարել վերջերս կայացած Կենտրոնական Ասիայի երկրների պաշտոնյաների հանդիպումն Աստանայում` միության կազմավորման շուրջ։

Նա նշել է,որ այդ հարթակն Ադրբեջանի համար նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել։ Ըստ նրա, Կասպից ծովի ափին գտնվող Բաքուն միշտ էլ էթնո–մշակութային, տնտեսական կապեր է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանը կարող է կամուրջ հանդիսանալ «Կենտրոնական Ասիայի ՏՓԽ»–ի համար`դեպի Թուրքիաու Եվրոպա ելք ապահովելու տեսանկյունից։