29.11.2024
ՌԴ-ն քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը մի շարք գործընկերների հետ. Զախարովա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ավարտում է դիվանագիտական գործունեությունը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ավարտում է դիվանագիտական գործունեությունը և ամսվա վերջ կլքի Բաքուն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


«Իսկապես, ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում և մարտի վերջին լքելու եմ այս երկիրը»,-ասել է Սեկուտան:


Սեկուտայի խոսքով՝ ինքը չգիտի, թե ով է լինելու Ադրբեջանում հաջորդ ԱՄՆ դեսպանը:


Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2014 թվականի դեկտեմբերին:


Հիշեցնենք, 2017 թվականի նոյեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Վլադիմիր Դորոխինն ազատվել էր Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնից:  Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին այն մասին, թե Պետդումայի հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածությանը հավանություն տալու հարցը: Մինչդեռ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իրենց աղբյուրներին, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքուն հրաժարվել է տալ Զուևի ագրեմանը՝ վերջինիս իբրև թե վառ ընդգծված պրոհայկական դիրքորոշման պատճառով: Մինչ այս պահը ՌԴ-ն դեսպան Բաքվում չի նշանակել: