29.11.2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ավարտում է դիվանագիտական գործունեությունը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու համար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում ընկերակցությունում 2011թ. իր հանդիպումը, ինչպես նաեւ նրանց այցելությունը Հայաստան 2013թ.։


Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները եւ մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:


Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։


ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրեց միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։


Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:


Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: