29.11.2024
Ալիև. TANAP–ը նոր հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի ու Թուրքիայի համար
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը մի շարք գործընկերների հետ. Զախարովա

Ռուսաստանը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը մի շարք գործընկերների հետ, այդ թվում նաև՝ տարածաշրջանի երկրների: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը նախօրեին անդրադարձ եղել է Ղարաբաղի խնդրին:


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է, և՛ տարածաշրջանի երկրների: Դա նորմալ է և հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս», — նշել է նա:


Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի մասին հարցն էլ հորդորել է ուղղել ամերիկյան կողմին.  


«Կարող եմ միայն ասել, որ մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացում մեր պարտավորություններին և փորձում ենք ակտիվ աջակցել այս շատ բարդ հիմնախնդրի բազմաֆորմատ կարգավորմանը», — հավելել է Մարիա Զախարովան: