Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել է։ Այս մասին հայտնում է agliq.ge-ն: Առկա տեղեկատվության համաձայն՝ նրանց վրա հարձակում են գործել Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Դիղոմի թաղամասի իրենց բնակարանում։ Նշվում է, որ 59-ամյա Գուգեշաշվիլին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Իսկ նրա 33-ամյա որդին տեղում մահացել է։ Ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել, դեպքի վայրում աշխատում են քրեագետները, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: