22.04.2025
Թուրք պատգամավորն առաջարկել է ստեղծել Թյուրքական պետությունների միություն
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Զորավարժությունները կապ չունեն նախագահական ընտրությունների հետ

Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պլանային են։ Նրանք նախատեսվել էին մինչև նախագահական ընտրությունների ժամկետների հստակեցումն ու դրանց հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։

Ըստ նրա, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժեի ու շտաբերի աշխատանքի արդյունավետությունը։ Զինված ուժերի պրակտիկ գործողությունները հնարավոր է ստուգել միայն զորավարժությունների ընթացքում։

Նա նշել է, որ զորավարժություններն Ադրբեջանի ներքին գործն է։

Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն Ադրբեջանի զինված ուժերի հզորության ցուցադրություն է ու զգուշացում ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց տղաներին ուղարկում են Ղարաբաղ։

Փորձագետ. Վրաստանը պետք է համբերություն ցուցաբերի ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան