28.11.2024
Բրիտանական հետախուզությունը կսկսի ուսումնասիրել Ալիեւի ընտանիքի կոռուպցիոն գործարքները
prev Նախորդ նորություն

Համանախագահները ստեղծագործ գաղափարներ են առաջարկել, ինտենսիվ բանակցություններ են սպասվում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ համոզվածություն է հայտնել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները ամբողջ թափով կվերականգնվեն:


Ըստ ադրբեջանական մամուլում հայտնված լուրերի, Բաքվի VI գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ Էլմար Մամեդյարովը հայտարարել է.


«Համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ մենք համաձայնության եկանք, որ ընտրություններից հետո ինտենսիվ ձեւաչափով կշարունակենք բանակցությունները»:


Նա նաեւ նշել է, որ նախագահների եւ նախարարների մակարդակով վերջին հանդիպումների ընթացքում համանախագահները «ստեղծագործ գաղափարներ են առաջարկել՝ խնդիրը առաջ տանելու համար»: Խոսքը անցյալ տարվա հոկտեմբերին Ժնեւում կայացած հանդիպման մասին է:


Մամեդյարովը հավատում է, որ արտգործնախարարների հանդիպում լինելու է, սակայն մինչ այդ երկու երկրում էլ պետք է կառավարություն ձեւավորվի: