25.11.2024
Իրանի քաղաքացին ՀՀ սահմանին իրեն սպասող անձանց նետել է 3 կգ «ափիոն». ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Վրաստանում ազգային փոքրամասնությունները մղվել են լուսանցք․ դիմում խորհրդարանին

Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները պահանջում են հանդիպում նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ, գրում է jnews.ge-ն:


Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ակտիվության և ինտեգրման խնդիրների վրա աշխատող կազմակերպությունների լիդերները, տարածում են դիմում կոչ խորհրդարանի նախագահին, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ղեկավարներին, ինչպես նաև վարչապետին և Վրաստանի նախագահին:


Դիմումի հեղինակները քաղաքացիական ինտեգրման և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել սուր խնդիր առանձնացնում են ազգային փոքրամասնությունների մասնակցության հարցը որոշումների կայացման գործընթացում:


Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների մասնակցության և ինտեգրման հարցերում աշխատող կազմակերպությունները քննադատաբար են գնահատում ընթացիկ իրավիճակը, որոշումների կայացման գործընթացում, ազգային փոքրամասնությունների ներգրավման տեսանկյունից ու իրավիճակի բարելավման նպատակով առաջիկայում օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են պահանջում:


Ձեզ ենք ներկայացնում դիմումը, որը ստորագրել են Զաուր Խալիլովը՝ Քաղաքացիական ինտեգրման Հիմնադրամից, Ներառման և Զարգացման Կենտրոնից՝ Ագիտ Միրզոևը և «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումից՝ Առնոլդ Ստեփանյանը:


«Քաղաքացիական ինտեգրման ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքները մեր երկրում պաշտպանելու նպատակով, պետական գերատեսչություններն ու հասարակական կազմակերպություններն իրականացնում են կրթական, մշակութային, իրավական աջակցության, ենթակառուցվածքների զարգացման բազմաթիվ ծրագրեր և այլն: Չնայած դրան, այս ոլորտում առկա դժվարությունները կրկին արդիական են, որոնց թվում լուրջ խնդիր է հանդիսանում էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը որոշումներ կայացման պրոցեսում:


Էթնիկ փոքրամասնությունները հիմնականում ղեկավար մարմիններում ներկայացված են կոմպակտ բնակեցված վայրերում: Պրոբլեմային է մնում էթնիկ փոքրամասնությունների պատշաճ ու անմիջական մասնակցության հարցը կենտրոնական իշխանություններում, մայրաքաղաքի և նրա քաղաքապետարանների կառավարման հարցում: Հարկ է նաև նշել, որ ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն ոչ մի բյուջետային կազմակերպությունների կարգավորող մարմիններում (հաղորդակցման, էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովներում) ինչպես նաև ներկայացված չեն Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների շրջանում:


Մենք գնահատում ենք ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի կյանքում ոչ թե որպես անհատների զբաղվածության հնարավորություն, այլ կարևորագույն հնարավորություններից մեկը նպաստելու տարբեր էթնիկ ծագման քաղաքացիների հաջող ինտեգրմանը: Մեծամասամբ էթնիկ փոքրամասնությունների մոտ պետք է ձևավորվի այնպիսի զգացմունք, որ մարդու տարբերվող ծագումը հետ պահող գործոն չէ անհատի զարգացման և ինքնառեալիզացման համար, ինչի համար անհրաժեշտ է արտահայտել հաջողության կոնկրետ օրինակներ:


Մեր երկրում ազգային փոքրամասնությունների կողմից որոշումների կայացման պրոցեսին մասնակցելու իրավիճակի օրինակ է մեր գործընկեր Իզաբելլա Օսիպովայի հետ կապված պատմությունը:


Հինգ տարվա Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդ մտնելու մրցակցության ընթացքում, մենք՝ էթնիկ փոքրամասնություններս, աջակցեցում էինք Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը, ով բավարարում է այս պաշտոնի բոլոր պահանջներին` մարդու իրավունքների ակտիվիստ է, լրագրող, անկախ է ամեն տեսակի ազդեցությունից: Նա ընդունելի թեկնածու է բոլոր խմբերի համար ու ունի վստահություն բոլոր էթնիկ փոքրամասնությունների մոտ: Չնայած այն հանգամանքին, որ նա բոլոր չորս անգամն էլ հաջողությամբ հաղթահարել է մրցութային հանձնաժողովը, նա երբեք չի ներկայացվել որպես հոգաբարձուների խորհրդի թեկնածու, ոչ հանրային պաշտպանի, ոչ խորհրդարանական մեծամասնության կամ փոքրամասնության կողմից: Այս հանգամանքն ծնում է ազգային փոքրամասնությունների թերահավատ վերաբերմունք պետության կողմից էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ինտեգրման և կատարված հայտարարությունների ակտիվության նպատակով:


Ներկայիս իրականությունը հաստատում է, որ որոշում կայացնողները չեն տեսնում ազգային փոքրամասնությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Հետևաբար, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, քաղաքացիական ինտեգրման և որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է մի կողմից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների և մյուս կողմից, Վրաստանի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների միջև լրացուցիչ երկխոսություն:


Դրանից ելնելով մենք, ազգային փոքրամասնությունների ու ինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպություններս, դիմում ենք ձեզ, ժամանակ գտնել մեզ հետ հանդիպելու», – ասվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումում: