Նախիջևանն իրանական Մեշհեդ քաղաքի հետ կապող երկաթգիծը կվերագործարկվի այս տարվա հունվարի 11–ին։ Այդ մասին հայտարարել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի գլխավոր հյուպատոս Մանսուր Այրոմը։Նա նշել է, որ երկու երկրների միջև այդ երկաթգծի վերագործարկումը կխթանի զբոսաշրջությունն պետությունների միջև։Նախիջևան–Մեշհեդ–Նախիջևան երկաթգիծը սկսել է իր աշխատանքը դեռևս 2016թ.–ից, սակայն տեխնիկական պատճառներով դադարել է գործել։Գնացքը կանգ է առնելու նաև իրանական Թեբրիզ ու Թեհրան քաղաքներում։