25.11.2024
Փորձագետ. Վրաստանի կողմից ռուսաստանցի դիվանագետի արտաքսումն աբսուրդ է
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Թյուրքական միության ստեղծումը խնդրահարույց է

ԵՄ–ի նմանությամբ Թյուրքական միության ստեղծումը անխուսափելի է։ Այդ մասին հայտարարել է թյուրքական աշխարհի խորհրդարանականների հիմնադրամի ղեկավար Նաիլ Չելեբին։

Քաղաքագետ Իլգար Վելիզադե հայտարարել է, որ թյուրքախոս երկրների որոշակի միավորում արդեն իսկ գոյություն ունի։
Նա նշել է, որ այդ միության մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրզղստանը և Թուրքիան։

Ղազախստանն ու Ղրղզստանն ԵԱՏՆ–ի անդամ են, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան` ոչ։ Միություն ստեղծելու համար երկրների ներքին տնտեսական օրենքները պետք է լինեն միասնական։

Նա հավելել է, որ Ադրբեջանը չի մտնում Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ, ինտեգրացիայի համար անհրաժեշտ են միասնական օրենքներ` թյուրքախոս միության ստեղծումը դեռևս խնդրահարույց է։