Վրաստանն արտաքսում է ՌԴ-ի դիվանագետին
Վրաստանի իշխանությունները երկրից ռուս դիվանագետի են արտաքսում, այդպիսով դառնալով 29-րդ երկիրը, որ Ռուսաստանի վերաբերյալ որոշում է կայացրել:
Սա Թբիլիսիում Շվեյցարական դեսպանատանը կից գործող՝ Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակիցն է:
«Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման փաստը, որը մեծ վնաս է հասցրել երեք քաղաքացիների առողջությանը և վտանգել է այլ քաղաքացիների կյանքն ու առողջությունը: ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնում Մեծ Բրիտանիային, տվյալ հարցի կապակցությամբ կիսում է Մեծ Բրիտանիայի և միջազգային հանրության դիրքորոշումը և համապատասխանաբար հայտարարում է, որ ցանկալի չէ Վրաստանի տարածքում Շվեյցարիայի դեսպանատանը գործող Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակցի գտնվելը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նաև նշվել է, որ «ռուս դիվանագետից պահանջվել է յոթօրյա ժամկետում լքել երկրի տարածքը»: