26.11.2024
ՀԱՊԿ-ը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Լավորվն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ԼՂ հակամարատությունը. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտությունը Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկն է։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։


«Ապրիլի 5–ին կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպումը, որը Ռուսաստան է գալիս մասնակցելու Մոսկովյան 7–րդ միջազգային անվտանգության նվիրված կոնֆերանսին»,–ասել է Զախարովան։


Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ակտուալ խնդիրներ, հատկապես` կազմակերպության ավելի արդյունավետ աշխատանքի թեմաներ։ «Նախատեսվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ–ի դերը Դոմբասի. Պրիդնեստրովի և Լեռնայի Ղարաբաղի հակամարտություններում»,–նշել է ԱԳ ներկայացուցիչը։


Ավելի քան 800 պատվիրակ 84 երկրից կմասնակցեն ապրիլի 4–5–ը Մոսկվայում կայանալիք Մոսկովյան 7–րդ միջազգային անվտանգության կոնֆերանսին։