Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցությունը 2019թ.–ի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածուին։ Այդ մասին հայտարարել է կուսացկության առաջնորդ Դևլեթ Բահչելին։Ըստ նրա, իրենց կուսակցությունը պաշտպանելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։Նշենք, որ 2019թ.–ին Թուրքիայում կայանալու են նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։