25.11.2024
Ապրիլյան պատերազմի դասն այն է, որ պետք է այդ պայքարն ընդունենք որպես կենսակերպ. Պնախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի միջազգային պահուստները 2018 թ.-ի փետրվարի վերջի դրությամբ կազմել են 2.27 մլրդ դոլար

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2018 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել են 2 մլրդ 279.2 մլն ԱՄՆ դոլար։


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակված՝ Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակից։ Պահուստների մեծ մասը արժեթղթերն են, որոնց ծավալը կազմում է 1 մլրդ 585.8 մլն դոլար։


Բացի արժեթղթերից՝ միջազգային պահուստների կազմում առկա է 691.9 մլն դոլարի կանխիկ արտարժույթ և ավանդներ, որոնց մեծ մասը՝ 617.9 մլն դոլարը, տեղակայված են այլ կենտրոնական բանկերում, Հաշվարկների միջազգային բանկում (BIS) և ԱՄՀ-ում)։