21.04.2025
Տարօրինակ վիճակագրական տատանումներ. 7,5 աճն ու չնվազող գործազրկությունը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Այլևս անակնկալության գործոնը բացառվում է՝ 2016-ից հետո մոտեցումները փոխվել են. Աբրահամյան

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետեւ միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 2016-ից հետո մոտեցումների վերանայում է եղել:


Ըստ մեր զրուցակցի՝ ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել:


«2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլեւս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում եւ ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործընթաց»,-նշել է Աբրահամյանը:

Opinion Way. Ալիևի օգտին պատրաստ է քվեարկել 83,4% ընտրող
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ