26.11.2024
Ադրբեջանական Socar ընկերությունը 3 միլիարդ դոլար կներդնի թուրքական նոր նախագծերում
prev Նախորդ նորություն

Թուրքիան կընդլայնի սեփական արտադրության զինատեսակների կիրառումը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նիստի ժամանակ 4․8 մլրդ դոլար արժողությամբ 29 նախագիծ է քննարկել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կոմիտեն որոշել է ընդլայնել սեփական արտադրության զինատեսակների կիրառումը։

«Նիստի ժամանակ մի շարք որոշումներ են կայացվել՝ մեր զինված ուժերի բարեհաջող գործողությունների շրջանակում, որոնք ուղղված են ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանամերձ տարածքներում անվտանգության ապահովմանը»,-ասվում է հաղորդագրությունում։