Փորձագետ. Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 21-22 միլիարդ դոլար
Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 21-22 միլիարդ դոլար, այլ ոչ թե տաս միլիարդ, ինչպես հայտարարում են իշխանությունները։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։
Ըստ նրա, Ադրբեջանում արտաքին պարտքը հաշվելու մեխանիզմները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Պաշտոնական վիճակագրությունը հաշվի չի առնում վարկերը, որոնք ստացվելու են արդեն իսկ կնքված պայմանագրերի համար։
Ըստ նրա, արտաքին պարտքի աճի հիմնական պատճառներն են վարկերի ներգրավումը միջազգային ինստիտուտներից` գազատրանսպորտային ծրագրերի` TANAР և TAP կյանքի կոչելու համար։
Ջաֆարլին նաև նշել է, որ Ադրբեջանում չկան պայմաններ ուղիղ ներդրումներ ներգրավվելու համար` ներդրողների համար կարևոր է, որպեսզի երկիրը լինի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։
Ըստ նրա, ներդրողներին հետաքրքիր է նաև դատաիրավական համակարգը` Ադրբեջանում չկան անկախ դատարաններ, Ադրբեջանը ԱՀԿ–ի անդամ չէ և անկախ տարիների ընթացքում ուղիղ ներդրումներ է գրավել միայն նավթագազային ոլորտը։