Ռազմական փորձագետ. Ադրբեջանը չունի մասնավոր բանակների կարիք
Ունենալ «Վագների խմբի» նման մասնավոր ռազմական խմբավորում շատ վտանգավոր է։ Այդ խմբի մարտիկներն իրականացնում են մասնավոր հանձնարարություններ, որոնք անգամ կարող են հակասել Ադրբեջանի ազգային շահերին։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իլհամ Աղալարովը։
Նրա խոսքով, մասնավոր ընկերություններին նմանվող մարտիկների խմբերը շատ հաճախ են իրականացնում այս կամ այն հանձնարարությունը, սակայն դա կարող է ունենալ վտանգավոր տենդենց։
Ըստ նրա, Ադրբեջանին այդպիսի խմբեր հարկավոր են` Ադրբեջանին անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ բանակ ու անցում կատարել պայմանագրային զինված ուժերի։ Սակայն մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չէ պատրաստել մարտիկների, այդ պատճառով էլ այդքան քանակությամբ զոհերն են լինում, ինչից կարելի էր խուսափել պայմանագրային բանակ ունենալու դեպքում։
Փորձագետը հավելել է, որ դա կարևոր է ղարաբաղյան հակամարտության առկայության պարագայում։