11.09.2026
Ինչպե՞ս պայքարել նոր սպառնալիքների դեմ. Սերժ Սարգյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին
prev Նախորդ նորություն

Զաքիր Հասանովը չի բացառել պատերազմի վերսկսումը Ղարաբաղում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին և ադրբեջանցի պաշտոնյան առիթը բաց չի թողել հայտարարելու, որ պատերազմը հնարավոր է վերսկսվի ամեն պահի:

Կողմերը քննարկել են շփման գծում տիրող ներկա իրավիճակը հետ կապված հարցեր: Հասանովն ընդգծել է, որ բանակցային գործընթացը նախկինի պես անարդյունավետ է: Ասելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են միմյանց դիմաց, Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:


Հասանովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները ջանքեր գործադրեին դրա առաջացման պատճառների վերացման գործում՝ հակամարտության ամբողջական կարգավորման նպատակով»:


Իր հերթին Տոյվո Կլաարը, ընդգծելով հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կարևորությունը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման համար շեշտել է, որ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակիցն է:

Վրաստանի կառավարությունը մտադիր չէ եվրաանդամակցության հայտ ներկայացնել
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ