22.12.2024
Ռումինիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետ
19.01.2024
Ռումինիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հունվարի 19-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։