15.12.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Ալիևը մասշտաբային համաներում է նախաձեռնել. այն կտարածվի 20 հազար մարդու վրա

Լուսանկարը` regionstv.am
Լուսանկարը` regionstv.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդարան է ներկայացրել համաներման մասին ակտի նախագիծ, որը նվիրված է «ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը» և սպասվում է, որ կդառնա երկրի պատմության ամենախոշոր համաներումը՝ ընդգրկելով ավելի քան 20 հազար անձի:


Օրինագծի համաձայն՝ համաներումը կտարածվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողությունների (ներառյալ՝ 2020թ. պատերազմի և 2023թ. սեպտեմբերյան գործողությունների) մասնակիցների, ինչպես նաև զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականների վրա:


Ակտի ազդեցության տակ են ընկնում նաև կանայք, 60 տարին լրացած անձինք, հանցանքը կատարելու պահին անչափահաս եղածները և նրանք, ովքեր դատապարտվել են հանրային մեծ վտանգ չներկայացնող, ոչ ծանր կամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար: Կանխատեսվում է, որ ազատազրկման վայրերից կազատվի ավելի քան 5 հազար մարդ, ևս 3 հազարի պատժաչափը կկրճատվի, իսկ հազարավոր այլ անձինք կազատվեն ազատազրկման հետ չկապված պատիժներից կամ քրեական պատասխանատվությունից։


Ներկայումս Բաքվում շարունակում են պահվել տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս պահին անհայտ է մնում՝ արդյոք նախաձեռնված համաներման ակտը կտարածվի՞ Բաքվում պահվող հայերից որևէ մեկի վրա։