3.08.2025
ԱՄՆ-ն Հայաստանին կտա տեխնոլոգիաներ՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը
04.07.2024
ԱՄՆ-ն Հայաստանին կտա տեխնոլոգիաներ՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը

Հուլիսի 4-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը երկարաձգել է ԱՄՆ-ի հետ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիրը մինչև 2030 թվականի նոյեմբեր: Համաձայնագիրը, որը գործում է 2023 թվականի նոյեմբերից, երկարաձգվել է 7 տարով։ ԱՄՆ-ը պարտավորվում է Հայաստանին տրամադրել սարքավորումներ, նյութեր և տեխնոլոգիաներ՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու համար, ինչպես նաև անցկացնել անձնակազմի ուսուցում: "Հայաստանն իր հերթին պարտավորվում է պայմաններ ապահովել ամերիկյան ներկայացուցիչների մուտքի և ելքի համար։ Յուրաքանչյուր կողմ կնշանակի այն գերատեսչություններին, որոնք պատասխանատու են համաձայնագրի իրականացման համար։ Հայաստանը պարտավորվում է առանց ԱՄՆ-ի համաձայնության սարքավորումները չփոխանցել երրորդ անձանց և ապահովել դրա անվտանգությունը", - ասված է հաղորդագրության մեջ: