Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Այցից հետո նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն և ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։