Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն այսօր կրկին պարեկային շրջայցեր են իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, հայտնում է առաքելությունը։ «Մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Հանգիստ ու խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հերքել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները: