2.08.2025
Բաքուն ու Երևանը վերջնական համաձայնության չեն եկել
12.12.2024
Բաքուն ու Երևանը վերջնական համաձայնության չեն եկել

Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ. այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Նախաբանի տեքստերը և 15 հոդվածները լիովին համաձայնեցված են, մնացած երկու հոդվածների շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են», - ասել է նա։ Բայրամովն անդրադարձել է նաև Բաքվի սիրելի թեմային. «Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանին, և Բաքուն այդ ուղղությամբ վճռական քայլեր է ակնկալում: Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն  էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում հղում է արվում անկախության ակտին, որն իր հերթին ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- դժգոհել է թշնամի պետության նախարարը։