16.09.2025
Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Երևանում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։ «Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: