3.07.2025
Լուսանկարը` autostrada.uz
13.02.2025
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական իրավունքները

Արաբական Միացյալ Էմիրություններում վավեր կլինեն Հայաստանում տրված վարորդական վկայականները։ Երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համապատասխան փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 13-ի նիստում։ Փաստաթուղթն էականորեն կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը։ Զբոսաշրջիկները և գործարար ճամփորդները կկարողանան վարել մեքենա ժամանակավոր գտնվելու երկրում իրենց ազգային վարորդական իրավունքներով՝ առանց լրացուցիչ քննությունների և ստուգումների։ Կարևոր փոփոխություններ են նախատեսված նաև մշտական բնակություն հաստատել ցանկացողների համար․ նրանք կկարողանան փոխանակել իրենց վարորդական վկայականները տեղականի՝ առանց տեսական և գործնական քննությունների հանձնման։ Ընդ որում, վկայականների վավերականության լրացուցիչ հաստատման անհրաժեշտություն չի լինի։ Այս որոշումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հերթական քայլն է 2024 թվականի փետրվարի 1-ից գործող անվիզային ռեժիմի ներդրումից հետո։