30.06.2026
Վրաստանի ՆԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

ICMP-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի և Երևանի երկխոսության մեջ

Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկում անհայտ կորած քաղաքացիների խնդրի կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ համակարգված աշխատանք է տանում տեղական մակարդակով։ Այս մասին Բաքվում ընթացող անհայտ կորածների հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը։


«Ադրբեջանը կարևոր միջոցներ է ձեռնարկում անհայտ կորած անձանց խնդրի առնչությամբ, և այդ աշխատանքներն իրականացվում են օրենսդրության շրջանակներում։ Անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել կառույցների և ընտանիքների միջև համակարգումը»,- նշել է Բոմբերգերը։


Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ICMP-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության մեջ՝ անհայտ կորած անձանց խնդրի լուծման գործում։


«Խաղաղության շրջանում այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առանցքային նշանակություն ունի։ ICMP-ն նաև ողջունում է խաղաղության խթանման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերը»,- հավելել է նա։