27.04.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Արաղչին ՌԴ-ում է. սպասվում են բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ

Լուսանկարը՝ Ռոսիյսկայա գազետա
Լուսանկարը՝ Ռոսիյսկայա գազետա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ վերսկսելու Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ տևական ժամանակ դադարած ուղիղ բանակցությունները։


Ապրիլի 27-ի առավոտյան մեկնարկած այցի շրջանակներում նախատեսվում է իրանցի բարձրաստիճան դիվանագետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նախարարը հատկանշական է համարել առաջիկա հանդիպումը՝ ընդգծելով, որ այն կարևոր առիթ կծառայի ընթացիկ ռազմական զարգացումներն ու ստեղծված միջազգային իրադրությունը քննարկելու համար։


Արաղչին համոզմունք է հայտնել, որ օրակարգային այս հարցերի շուրջ Թեհրանի և Մոսկվայի խորհրդակցություններն այս փուլում կունենան առանձնահատուկ կարևորություն: