27.03.2026
Լուսանկարը` yesiligdir.com
prev Նախորդ նորություն

Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ՝ պաշտոնական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:


Այս միջոցառումները պայմանավորված են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ՝ Ուշա Վենսի պաշտոնական այցով Հայաստան: Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան երթևեկությունը կդադարեցվի Բաղրամյան պողոտայի մի հատվածում, իսկ փետրվարի 9-ին և 10-ին սահմանափակումներ կլինեն նաև Աբովյան և Պուշկին փողոցներում՝ Հանրապետության և Սախարովի հրապարակների ուղղությամբ:


Այցի շրջանակում այսօր երեկոյան նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որի ավարտին բարձրաստիճան պաշտոնյաները հանդես կգան հայտարարություններով:


 

ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
Հաջորդ նորություն next