9.02.2026
Լուսանկարը` ՌԲԿ
prev Նախորդ նորություն

Արցախի ՄԻՊ-երը դիմել են Ջեյ Դի Վենսին՝ գերիների և անհայտ կորածների հարցով

Լուսանկարը` anca.org
Լուսանկարը` anca.org

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի նախաշեմին Արցախի մարդու իրավունքների պաշտպանները Վաշինգտոնին կոչ են արել հումանիտար խնդիրները դարձնել խաղաղության գործընթացի առանցքը:


Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի կողմից փոխնախագահի գրասենյակ ուղարկված պաշտոնական նամակում նշվում է, որ նախագահ Թրամփի «Միջազգային խաղաղության և բարօրության ուղի» (TRIPP) նախաձեռնության հաջողությունը մեծապես կախված է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումից և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումից:


Իրավապաշտպանները շեշտում են, որ առանց խորը հումանիտար վերքերի ապաքինման և անհայտ կորածների որոնման չեզոք մեխանիզմի ստեղծման, տարածաշրջանային կայունությունը կմնա խոցելի: Ուղերձում հատուկ անդրադարձ է կատարվում Բաքվի բանտերում գտնվող 19 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ կայացված ցմահ դատավճիռներին, որոնք որակվում են որպես խաղաղության հասնելու ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտ:


Հեղինակները հորդորում են ԱՄՆ վարչակազմին Բաքվում կայանալիք բանակցությունների ժամանակ առաջնահերթություն տալ մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ընդգծելով, որ արդար և արժանապատիվ խաղաղությունը պահանջում է հստակ բարոյական հանձնառություններ և բոլոր գերիների անհապաղ վերադարձ:

Լուսանկարը` yesiligdir.com
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով