15.12.2025
Հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել
prev Նախորդ նորություն

Պապոյանը խուսափեց Կալասի հակառուսական հռետորաբանությունից

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Մինչ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը փորձում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները ներկայացնել որպես պայքար ռուսական ազդեցության դեմ, ՀՀ կառավարությունը խուսափում է ուղղակիորեն միանալ Բրյուսելի հակառուսական արշավին։


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մեկնաբանելով Կալասի հայտարարությունները ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին, հաստատել է հիբրիդային հարձակումների հավանականությունը, սակայն հրաժարվել է թիրախավորել կոնկրետ Ռուսաստանին։ Ի հեճուկս եվրոպացի պաշտոնյայի՝ Մոսկվային ուղղված մեղադրանքների, հայ նախարարը նախընտրել է խոսել վերացական «միլիարդներ տիրապետող շրջանակների» և «նախկին պաշտոնյաների» մասին, որոնք կարող են կեղծ լուրերով և ընտրակաշառքով սպառնալ ժողովրդավարությանը։


Ստեղծվել է ուշագրավ դիսոնանս․ ԵՄ-ն և անձամբ Կալասը պարբերաբար, առանց ապացույցների, Ռուսաստանին մեղադրում են Հայաստանում ապատեղեկատվական արշավներ իրականացնելու մեջ, մինչդեռ հայկական կողմը զերծ է մնում նման կտրուկ և ուղղակի հայտարարություններից։


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հիբրիդային պատերազմը վարում է Ռուսաստանը, թե՞ Եվրամիությունը, Պապոյանը ընդգծել է, որ «որևէ երկրի անուն չի տվել»՝ նշելով միայն պետության պարտավորությունը՝ պաշտպանվել ցանկացած ազդեցությունից։ Այս կերպ պաշտոնական Երևանը ցույց է տալիս, որ թեև պատրաստ է ընդունել Կալասի առաջարկած ռեսուրսները, սակայն չի շտապում լիովին կիսել նրա աշխարհաքաղաքական օրակարգը։