Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն, անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած (միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղութան, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը, որն առաջարկում է համապետական հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով: «Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ. Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը. Գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով։ Գործել օր առաջ։ Անհապաղ»։