24.11.2024
Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանի հարցումով. Ուշակով

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա երեքշաբթի հայկական կողմի խնդրանքով, հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


"Հայկական կողմի խնդրանքով այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, այժմ ժամանակն է համաձայնեցվում, ակնհայտ է, որ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեսակոնֆերանսի ձեւաչափով", - ասել է Ուշակովը, հաղորդում է "Ինտերֆաքսը":


Ուշակովի խոսքով՝ նիստը տեղի կունենա փակ ռեժիմով։


"Բայց նախատեսվում է, որ նիստի ավարտից հետո նախագահողը (հայկական կողմը) հանձնարարել է մշտական կոմիտեին լրագրողներին տեղեկացնել բանավեճի բովանդակության եւ ընդունված որոշումների մասին", - հավելել է նա: