24.11.2024
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանի հարցումով. Ուշակով
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ գործող նախագահը և գլխավոր քարտուղարը կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը, ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Ազատությունը:


ԵԱՀԿ-ն ղեկավարող Լեհաստանի արտգործնախարարն ասել է, որ դիվանագիտական ճանապարհով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։


«Վերջին տասնութ ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ: Այս բախումները սպառնում են առաջընթացին ու վտանգում անթիվ կյանքեր», - ասել է լեհ պաշտոնյան։


Կառույցի գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն էլ նշել է, որ ԵԱՀԿ-ն, հենվելով տասնամյակների փորձի վրա, պատրաստ է օգնել կողմերին՝ ռազմական գործողությունների դադարեցման համար։


«Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։