Փետրվարի 23-ին կատարվել 227 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 59 վարակակիր: Արձանագրվել է 1 մահ: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել: