2.02.2026
Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ ԽՎ նիստն անցկացնել Հայաստանում
20.04.2022
Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ ԽՎ նիստն անցկացնել Հայաստանում

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն է Պետդումա: «Ձեր այցը Պետդումա միանշանակ կազդի մեր խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Պետդումայի նախագահի խոսքով, «Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական հարթության շրջանակներում շատ ակտիվ է»։ Դրան նպաստում է երկու երկրների միջև վստահությունը, հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց»,- հավելել է Պետդումայի նախագահը։ Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը նոր լիցք է հաղորդում երկու երկրների հարաբերություններին։ «Վստահ եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև վստահեցրել է Պետդումայի նախագահին, որ կաջակցի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին առաջարկել է Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ ԽՎ նիստ՝ ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։ Բացի այդ, Պետդումայի նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իր հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորներին լիագումար նիստում։