20.04.2025
Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Դավիթ Բաբայանը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։


Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։


Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։


Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

Վոլոդինն ու Ալիևը քննարկել են  միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար