23.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կուսակցություններին կարգելեն հաշիվներ բացել արտասահմանում

Ադրբեջանի քաղաքական կուսակցություններին արգելվում է երկրի սահմաններից դուրս բացել ցանկացած տեսակի հաշիվներ, ներառյալ բոլոր տեսակի ֆինանսական կազմակերպություններ:


Report-ի փոխանցմամբ՝ դա արտացոլվել է "Քաղաքական կուսակցությունների մասին" նոր օրինագծի նախնական տարբերակում։


Փոփոխությունների համաձայն՝ քաղաքական կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է մեկ տարվա ընթացքում անդամավճարներ վճարել 10 000 մանաթը չգերազանցող չափով, ինչը համարվում է մուծումների վճարման վերին սահմանը։ Եթե վճարված գումարը գերազանցում է անդամավճարների վճարման վերին սահմանը, ապա դա համարվում է նվիրատվություն: