23.11.2024
Ռուսաստանի ոչ անտարբեր մարդիկ կողմ են Ղարաբաղում խաղաղությանը և բարգավաճմանը. Զատուլին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի մասնակցությունը Արևելյան տնտեսական համաժողովին քննարկվել է վաղուց. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Արևելյան տնտեսական համաժողովին (ԱՏՖ) քննարկվել է վաղուց։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակԴմիտրի Պեսկովը:


Պատասխանելով հարցին, թե արդյոք հրավիրված է եղել Ադրբեջանը, ՌԴ նախագահի խոսնակը բացասական պատասխան է տվել.


«Բավականին վաղուց է հայկական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կժամանի համաժողովին, առավել ևս, որ մեր հայ գործընկերներն այդ երկրամասում չեն եղել»,- ասել է Պեսկովը։


Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Վլադիվոստոկում նա կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:


Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: