23.11.2024
ՌԴ-ի հարավի և կենտրոնական օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է
prev Նախորդ նորություն

Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ի միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Ծինանդալիում Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև փոխնախարարների մակարդակով անցկացվել է քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Վրացական պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալին։


Այս մասին հաղորդում է 1tv.ge:


Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը ողջունել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա ռազմավարական գործընկերությունը և սերտ երկկողմ համագործակցությունը, որն այս տարի նշվում է հոբելյանով՝ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 30-ամյակով։


Գերատեսչության փոխանցմամբ՝ ընդգծվել է ինչպես բարձր մակարդակի, այնպես էլ ոլորտային գերատեսչությունների փոխայցելությունների դինամիկայի մեծացման կարևորությունը։ Հատկապես նշվել է բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի երրորդ նիստի անցկացման կարևորությունը։


«Ռազմավարական համագործակցության շրջանակներում հանգամանորեն քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին և Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման առումով։ Թուրքական կողմը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն իր ամուր աջակցությունը։


Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման հեռանկարները։


Նշվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները»,- ասված է նախարարության տարածած տեղեկատվության մեջ։