24.11.2024
Պարգև Սրբազան. Այդ 25 զինյալ տղաներն իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն
prev Նախորդ նորություն

Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Մովսես գյուղը

Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ հակառակորդը շարունակում է ակտիվություն դրսևորել: Այդպես, նախօրեին, ժամը 17.10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցի հարակից մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան: