24.11.2024
Պատվաստման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով
prev Նախորդ նորություն

«Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում:


ՍԱՏՄ-ից հայտնում են,  որ առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքննության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր:


ՀՀ առողջապահության նախարարությանից մինչ դեռ հայտնում են, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:


«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում» , - նշում են ԱՆ-ում: