20.04.2025
Ոստիկանները երիտասարդների մոտ թմրանյութ են հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:


Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնեց արդյունքները:


Նա հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Մանուկյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 20-ը:


Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը:


 


 


 


 

Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար