Ոստիկանները երիտասարդների մոտ թմրանյութ են հայտնաբերել
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 7-ի սահմաններում քրեական հետախույզները Վարշավյան փողոցից, «Մուստանգ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Ազատության պողոտայի 21-ամյա մի բնակչի՝ Վարշավյան փողոցում հաշվառված, 23-ամյա ուղևորի հետ։
Վարորդի և ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա մանրացնող 3 աղաց, իսկ մեքենայի զննությամբ՝ պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, 3 կաթուցիչ, որոնցից մեկը՝ մոխրացած հետքերով, կաթուցիչը մաքրելու խոզանակ ու նույն բուսական զանգվածով ծխամորճ։
Ըստ 21-ամյա վարորդի՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: