22.11.2024
Հնարավորություն կա ներկայացնելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականության էությունը. կարծիք
prev Նախորդ նորություն

Ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ ՀՀ սուվերենության ներքո պետք է լինի. փորձագետ

Հայաստանի խնդիրը պետք է լինի ամբողջ աշխարհին վստահեցնել, որ Հայաստանի տարածքում հնարավոր ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:


"Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի ժամանակավոր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում դնում են նոր ավտոճանապարհի հիմնարկեք։

Քարոզչական տեսանկյունից այս քայլը կիրառում են միաժամանակ առնվազն 3 ուղղություններով՝ նախագիծը սեփական հասարակություններին, միջազգային հանրությանը ներկայացնում են որպես Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մեկնարկ՝ ձեռքի հետ էլ ազդելով հայ հասարակության նյարդերի ու զգացմունքների վրա։

Հիմա ո՞րն է մեր խնդիրը՝ որևէ կերպ չմնալ թյուրքական քարոզի տակ, ու հարևաններին, ամբողջ աշխարհին վստահեցնել, որ Հայաստանի տարածքում հնարավոր ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո։ Դրա հատուկ անվանակոչման հարցն էլ քննարկելի թեմա է։

Իսկ թե Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածքներում կամ որևէ տարածաշրջանում իրենց կողմից ժամանակավորապես վերահսկվող գոտիներում կառուցվելիք ճանապարհ-միջանցքներին Զանգեզուրի, Երևանի, Հալեպի կամ այլ անվամբ կանվանակոչեն՝ դա լոկ իրենց ու իրենց «կտերով սնվող» զանգվածների համար է",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում։