22.11.2024
Ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ ՀՀ սուվերենության ներքո պետք է լինի. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը կոնսերվացվում է. Բաքուն կօգտվի իրավիճակից. փորձագետ

Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:


«Բաքվում հայտարարում են, որ շինարարությունն ավարտին հասցված կլինի 2024 թ.-ին:


Ինչպես գիտենք, ի հեճուկս ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ 2016 թ. կնքված իրանա-ադրբեջանական համաձայնագրի, Իրանը շարունակում էր կամուրջներ կառուցել Արաքս գետի վրա, ինչը ստիպում էր ջղաձգվել ադրբեջանական կողմին: Այսօր իրավիճակն էապես փոխվել է, ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված տարածքներն այլևս վերահսկվում են Բաքվի կողմից, ու միամտություն կլինի կարծել, որ Իրանը բաց կթողնի դեռևս 1980-ականներից մշակվող այս նախագծին մասնակցելու հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս մոտ տարեցտարի աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը:


Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող նախաձեռնությունները Հայաստանում գնահատվում էին որպես ՛՛տեղեկատվական փուչիկ՛՛: ՛՛Հարավային գազային միջանցքը՛՛՝ փուչիկ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ փուչիկ, Քազվին-Ռեշտը՝ փուչիկ: Դա արվում էր թե պաշտոնական, թե փորձագիտական, թե լրատվական տիրույթներում:


Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում: Չսովորենք պրագմատիկորեն գնահատել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումները, չկարողանանք ապակոդավորել մեր հարևանների քայլերի իրական շարժառիթները՝ հերթական անգամ որպես մանրադրամ կօգտագործվենք նրանց հարաբերություններում», - ասված է նրա գրառման մեջ: