25.11.2024
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շատ շուտով կլուծվի. Վահան Քերոբյան
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը խոսել է թվայնացման և նոր տեխնոլոգիական կարգին անցնելու կարևորության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակներում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման բացման արարողությանը:


Միջոցառման սկզբում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդես են եկել ելույթներով:


Գրիգորյանը, իր ելույթում նշել է, որ Մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ հավաքել՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ պետությունների հետ առևտրի և համագործակցության կայուն աճ․ «վելին, արդեն ակնհայտ է, որ մեծ մասամբ շնորհիվ եվրասիական ինտեգրացիոն ծրագրի մեզ հաջողվել է զգալի թուլացնել համավարակի բացասական տնտեսական և սոցիալական հետևանքները:


Ներկայիս բարդ իրավիճակում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեզ համար շարունակում է մնալ տնտեսության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը և դառնում է կարևորագույն դրական գործոն, որն ազդում է մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:


Ցանկանում եմ ընդգծել, որ 2019 թվականին առաջին անգամ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2,0 մլրդ դոլարի շեմը: Չնայած մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղափոխման պարտադրված սահմանափակումներին՝ թելադրված համաշխարհային համավարակով, 2020 թվականին մեզ հաջողվել է արձանագրել միայն աննշան անկում երկկողմ առևտրաշրջնառության մեջ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա աճն արդեն ակնհայտ է. առևտրաշրջաառությունը առաջին կիսամյակում կազմել է 1.9 մլրդ դոլար (աճ 16%), ընդ որում ներմուծման աճը կազմել 9%, իսկ արտահանման՝ 36%:


Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, մեքենաշինության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության արտադրանքը, քիմիական ապրանքները, սննդամթերքը: Հարկ է նշել, որ ակնհայտ են հեռանկարները արտահանման ծավալների ավելացման համար, առաջին հերթին՝ ոչ հումքային:


Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ և պատեհաժամ կլինի ակտիվացնել արդյունաբերական կոոպերացիան և համատեղ ձեռնարկությունների և արտադրությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան լինել մրցունակ արտաքին գործընկերների նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կառուցել կազմակերպալոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանմանը աջակցող կենտրոններ»։


Գրիգորյանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական և գազի շուկաների ձևավորմանը:


«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհամաձայնեցվեն ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև կսահմանվեն գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:


Հարգելի գործընկերներ,


Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաներն իրապես զարգացնող երկրները զբաղեցնում են առաջատար դիրքեր զարգացման բոլոր ուղղություններով:


Թվայնացումը և անցումը նոր տեխնոլոգիական կարգին բոլոր պետական և հանրային ոլորտներում դառնում է կարևորագույն միտում, որը որոշում է քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների զարգացումը համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:


Այս թեման երկարաժամկետ հեռանկարում անխուսափելիորեն գերիշխելու է բոլոր երկրների օրակարգում: Ելնելով դրանից՝ թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները դիտարկվում են մեր կողմից որպես պետական կառավարման արդյունավետ և ակտիվ համակարգի և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման առանցքային գործիքներ:


Համատեղ նախագծերի արդյունավետությանը հասնելու համար մենք կարևորում ենք արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության զարգացումը, հատկապես նորարարական, տեխնոլոգիական հարթակների ստեղծումը, ինչը թույլ կտա միավորել «գիտական գյուտեր»-«արտադրական ոլորտ» շղթան, ինչպես նաև էկոհամակարգի գործառնությունը, որտեղ ինժեներական ընկերությունները կկարողանան կյանքի կոչել նոր գաղափարները: Այս իմաստով նոր արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը կդառնա լավ հիմք մեր երկրների արդյունաբերական համագործակցության խորացման համար:


Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ռուսաստանի կողմից ցուցաբերված աջակցության համար՝ ուղղված Հայաստանում Քովիդ-19-ի տարածմանը հակազդելուն:


Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի միջոցով ձեռք են բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև Հայաստանում Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթացը:


Համագործացության կարևորագույն հատված ենք համարում զբոսաշրջության ոլորտը: Մենք պետք է դիտարկենք նաև այս ոլորտում համատեղ ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը:


Վստահ եմ, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, զբոսաշրջային ծառայությունների մատչելիության բարձրացումը կնպաստեն մեր երկրների միջև զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,-նշել է փոխվարչապետը։